Ներկայացնում ենք ամենամատչելի թխվածքի բաղադրատոմսը, որը հարմար է ինչպես տոնական սեղանին, այնպես էլ թեյի կամ սուրճի հետ

Ավելի փափուկ, թեթև և օգտակար է, քան խանութում վաճառվող ցանկացած խմորեղեն։ Իսկ բաղադրիչները շատ մատչելի և պարզ են։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • ձու՝ 1 հատ
  • դեղնուց՝ 1 հատ
  • շաքարավազ՝ 200 գ
  • ալյուր՝ 560 գ
  • կարագ՝ 310 գ
  • սոդա՝ 1 թ․գ․, քացախով մարած
  • մի պտղունձ աղ
  • վանիլին
  • ջեմ

Պատրաստման եղանակ․

  1. Փափկած կարագը հարել աղի, շաքարավազի հետ։ Ավելացնել ձուն և դեղնուցը, կրկին հարել։
  2. Լցնել քացախով մարած սոդա, խառնել։
  3. Մաղելով լցնել ալյուրը և սկսել խմոր հունցել։
  4. Ծածկել սննդային տոպրակով և 1 ժամով ուղարկել սառնարանը։
  5. Խմորը բաժանել 2 մասի։ Գրտնակել և դնել յուղաթղթով ծածկված տապակի մեջ։
  6. Թխել մինչ 240 ջերմաստիճանի տաքացրած ջեռոցում՝ մոտ 15 րոպե։
  7. Թխել նաև երկրորդ կորժը։ Թողնել, որ սառեն։
  8. Կորժերի կողքերից կտրել՝ հավասարեցնելով դրանք։ Ջեմ քսել և դնել միմյանց վրա։ Ավելացած հատվածները փշրել և զարդարել տորթը։
  9. 2 ժամ թողնել սառնարանում և կտրատել։

Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика