Հոգեբանական ԹԵՍՏ: Որքանով եք գրավիչ տղամարդկանց համար

Նայեք ներքևի նկարին և առանց երկար մտածելու ընտրեք այն պատկերը, որը ձեզ առավել գրավիչ կթվա: Թեստի արդյունքները կարդացեք ստորև՝

1. Անհանգիստ բնավորությամբ, բռնկվող կին

Այս կինը հոգով դեռ երեխա է` մշտապես ծիծաղող տղամարդու կատակների վրա: Ուժեղ սեռը նրան սիրահարվում է աչքերում եղած անմար փայլի համար: Շատ տղամարդիկ «հարձակվում» են նրանց վրա անմիջականության համար: Այլ խոսքերով` նա զուգընկերոջ կյանքը դարձնում է ավելի թեթև և չի բարդացնում:Ներկայումս հենց սա չի բավականացնում բազմաթիվ ժամանակակից կանանց, ովքեր մեծապես բարդացնում են թե՛ իրենց, թե՛ շրջապատողների կյանքը:

2. Հոգատար բնավորություն

Սա մի կին է, որի կողքին նրա ընտրյալը շրջապատված է անսահման հոգատարությամբ: Նրան մեծ հաճույք է պատճառում ինչ-որ համեղ բան պատրաստելը, մաքրման աշխատանքներ կատարելը, հարմարավետություն ստեղծելը: Նա միշտ պատրաստ է լսել իր տղամարդուն, աջակցություն առաջարկել: Շատ տղամարդիկ նպատակադրված փնտրում են հենց այսպիսի կանանց, քանի որ վստահ են, որ նրանք կդառնան կատարյալ կին և մայր:

3. Յուրահատուկ կին

Այս կինն ունի յուրահատուկ ինչ-որ բան, որը նրան առանձնացնում է ամբոխից: Բոլոր սիրային կարծրատիպերը, ասենք` առաջին համբույրի օրը նշելը, վստահաբար նրա համար չեն: Սա մի կին է, որը գայթակղում է իր արտասովոր գաղափարներով ու մտքերով. նրանից կարելի է ամեն ինչ սպասել: Տղամարդիկ սիրում են նրա ընկերակցությունը, քանի որ այս կնոջ հետ յուրաքանչյուր օրը լի է նորարարությամբ և արկածներով:

4. Կանչող կին

Տղամարդիկ սիրում են սուր գրգիռներ, որոնք նրանք ստանում են խաղ- նվաճման ընթացքում: Նրանց դուր է գալիս գործ ունենալ գայթակղիչ կանանց հետ, որոնցից արյունը եռ է գալիս, և որոնց պետք է նվաճել: Թեև շատ տղամարդիկ երազում են կանչող կանանց մասին և այդպիսիներին համարում ամենագայթակղիչը, սակայն նրան մոտենալ ոչ բոլորն են համարձակվում:

5. Համեստ

Համեստ կանանց քիչ է հետաքրքրում իրենց ընտրյալի նյութական ապահովվածությունն ու բարեկեցությունը: Նա երբեք չի պահանջի ադամանդներ և թանկարժեք հագուստ: Այս կինն իր ընտրյալին սիրում է միայն նրա համար, որ նա կա, և ոչ այն բանի, թե ինչ կարող է նրանից ստանալ: Համեստ կանայք երբեք չեն դնում անիրատեսական պահանջներ,արտակարգ որևէ բան չեն ակնկալում, ինչի համար էլ նրանց գնահատում են տղամարդիկ:

6. Ռոմանտիկ կերպար

Ռոմանտիկ կանայք իրենց մեջ կրում են կանացի հմայքի մեծ պաշար: Նրա ձայնը մեղմ է և նուրբ, շարժուձևը` նրբագեղ, նա խելահեղորեն երջանկանում է, երբ զուգընկերը հոգատարություն է ցուցաբերում իր նկատմամբ: Կյանքին նայում է լավատեսական հայացքով և ցանկացած իրավիճակում դրականն է փնտրում: Տղամարդիկ սիրում են նմաններին, քանի որ նրանք ագրեսիվ չեն, այս կանանց ոգևորում են ռոմանտիկ ակնարկները, նրանք զուգընկերոջ վրա ճնշում չեն գործադրում ու պահանջում են միայն սեր և ուշադրություն:

7. Երկաթե լեդի

Նա հետևողական է, խելացի և վստահ գիտե,թե ինչ է ցանկանում:Այս կինն ունի իր մասնավոր կյանքը,իր երազները և նպատակները, որոնց ձգտում է: Նա չի ակնկալում սպիտակ ձիու վրա նստած արքայազնի ժամանում, ով կլուծեր իր բոլոր խնդիրներն ու կկատարեր յուրաքանչյուր ցանկություն: Այս կնոջ տղամարդը երբեք նրա այտերին արցունքներ չի տեսնի: Շատ տղամարդկանց դուր է գալիս, երբ կյանքի ուղեկիցը կարողանում է ամուր դիրք ունենալ և տնօրինել սեփական կյանքն ու կառավարելի դարձնել հանգամանքները:

8. Զգացմունքային կին

Ամենագրավիչը, ինչ խոսք, կանացի և սեքսուալ կանայք են: Այդպիսիները չափազանց գրավիչ են տղամարդկանց համար և դա լավագույնս օգտագործում են իրենց նպատակների համար: Զգացմունքային կինը չի համարում, որ տղամարդը պետք է լինի միակ նախաձեռնողը ննջարանում և որևէ մտավախություն չի ունենում առաջին քայլն անելիս:Տղամարդիկ պաշտում են նման կանանց, քանի որ նա ստիպում է իրենց զգալ ցանկալի:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика