Շատ արագ և թավայի մեջ պատրաստվող փքուն թխվածքաբլիթներ

Պատրաստեք ձեր սիրելիների համար պարզ, բայց շատ համեղ, փքուն և գեղեցիկ թխվածքաբլիթ։ Թխեք չոր թավայի մեջ, իսկ պատրաստելու համար անհրաժեշտ է կես ժամ։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • շաքարավազ՝ 80գ
  • թթվասեր՝ 3ճ․գ․
  • դեղնուց՝ 1 հատ
  • ձեթ՝ 3ճ․գ․
  • ալյուր՝ 1,5 բաժակ
  • փխրեցուցիչ՝ 1թ․գ․

Պատրաստման եղանակ․

  1. Խորը տարայի մեջ խառնել 80գ շաքարավազ, 3ճ․գ․ թթվասեր, 1 դեղնուց, լավ հարել։
  2. Անդադար հարելով՝ ավելացնել 3ճ․գ․ ձեթ, քիչ-քիչ ավելացնել ալյուրը, փխրեցուցիչը, խառնել՝ մինչ միասեռ զանգված կստացվի։
  3. Խմորը բաժանել փոքր կտորների։ Յուրաքանչյուր կտորին գնդիկի ձև տալ, տափակացնել ձևավոր խոհանոցային մուրճի օգնությամբ կամ սովորական պատառաքաղով։
  4. Չոր տաքացրած թավայի մեջ թխել թխվածքաբլիթները՝ 4 րոպե յուրաքանչյու կողմից։

Կարող եք մատուցել։ Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика