Թեթև ու համեղ 2 աղցանի բաղադրատոմս, որոնց պատրաստման համար մայոնեզ հարկավոր չէ. պետք է ինքներդ փորձեք…

Անչափ համեղ աղցանների 2 նոր բաղադրատոմսեր՝ առանց մայոնեզի։Մտապահեք այս բաղադրատոմսերը եթե Դուք էլ ինձ պես մայոնեզ չեք սիրում

Նուռով և ընկույզով աղցան․

  • Հավի ֆիլե 350 գր,
  • Մանդարին 1 հատ,
  • Ընկույզ 70 գր,
  • Նուռ 70 գր,
  • Ոչ քաղցր մածուն 200 մլ,
  • Զիրա՝ ըստ ճաշակի,
  • Սխտոր 1 ատամ,
  • Կանաչիները` ըստ ճաշակի,
  • Աղ՝ ըստ ճաշակի։

Պատրաստումը․

  1. Միսը եփեք, լվացեք կանաչեղենը, առանձնացրեք նռան հատիկները և մաքրեք մանդարինը։
  2. Ընկույզները տապակեք այնքան, մինչև ոսկե դարչնագույն ստացվի և մանր կտրատեք:
  3. Հազարը կտրարեք մեծ չափսերով, իսկ մնացած կանաչեղենը՝ մանր։
  4. Հունցեք սոուսը․ մածուն + աղացած չաման + սխտոր (նուրբ թակած) + աղ (պտղունց)։ Մանդարինը լցրեք սոուսի մեջ։
  5. Ամեն ինչ խառնեք, բացառությամբ հազարի: Այն դրեք ափսեի մեջ, իսկ վերևում լցրեք պատրաստված աղցանը: Ձևավորեք նռան հատիկներով, կանաչիներով և մանդարինի կտորներով:

Աղցան հավի մսով, խուրմայով և ընկույզով․

  • Հավ (ապխտած) 200 գր,
  • Ընկույզ 2 հատ,
  • Խուրմա 200 գ,
  • Սոխ (կարմիր) 1 հատ,
  • Թթվասեր 100 մլ,
  • Քացախ (9%) 2 ճ․գ․։

Պատրաստումը․

  1. Սոխը թթու դրեք քացախի մեջ, հավը կտրեք շերտերով: Ընկույզները տապակեք և սառեցրեք: Խուրման կտրեք բարակ կտորներով: Դասավորեք շերտերով։
  2. Շերտերի հաջորդականությունը (յուրաքանչյուր շերտ մի փոքր համեմեք աղով)։ Սոխ + հավ + խուրմա + ընկույզ: Մատուցելիս կողքին դրեք նաև թթվասեր:
Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика