Սմբուկով այս ուտեստը աննկարագրելի համեղ է և շատ օգտակար…

Առաջարկում եմ սմբուկով հայտնի «Իմամ Բայալդի»-ի տարբերակներից մեկը: Պարզվում է՝ շատ հյութեղ ու համեղ է: Եթե սիրում եք սմբուկ, ուրեմն փորձեք պատրաստել:

Ի դեպ, երկրորդ օրն այս ուտեստն ավելի համեղ է դառնում,երբ սմբուկները հագենում են բանջարեղենի միջուկի հյութով: Ճիշտ է, այս սմբուկները հազվադեպ են մնում մինչ հաջորդ օրը, բայց դրանք շատ համեղ են:

Ինչ է պահանջվում.

  • 2 սմբուկ,
  • 1-2 սոխ,
  • 2 հատ քաղցր պղպեղ,
  • 4 լոլիկ,
  • 5 պճեղ սխտոր,
  • Կանաչու մի փոքրիկ փունջ,
  • Բուսական յուղ,
  • Աղ, պղպեղ`ըստ ճաշակի:

Պատրաստումը.

Դանակով խորը կտրվածք արեք սմբուկների մեջ, հետագայում այն կծառայի որպես «գրպան»՝ լցոնման համար: Բացի այդ, խաչաձև կտրեք կեղևն ամբողջ երկարությամբ: Սմբուկներին աղ ցանեք ներսից և դրսից, թողեք այդպես կես ժամ:

Այդ ժամանակահատվածում սկսեք պատրաստել լցոնը: Սոխը և սխտորը, մանր խորանարդիկներով կտրտած, քիչ քանակությամբ բուսայուղով տապակեք թավայի մեջ, մինչև փափկելն ու բաց ոսկեգույն դառնալը:

Դրանից հետո ավելացրեք բուլղարական պղպեղը՝ կտրտելով փոքր խորանարդիկների: Շարունակեք տապակել, մինչ պղպեղը կիսով չափ եփվի, երբեմն խառնեք:

Լոլիկը դրեք եռացրած ջրի մեջ, հանեք կեղևը և մանր կտրեք փոքր խորանարդիկների: Ավելացրեք թավայի մեջ, տապակեք ևս մի քանի րոպե:

Վերջում ավելացրեք մանրացրած կանաչիները, աղը և պղպեղը`ըստ ճաշակի: Լցոնը պատրաստ է:

Աղի սմբուկները լվացեք ջրով, լավ չորացրեք թղթե սրբիչով: Դրանից հետո տապակեք բուսայուղով բոլոր կողմերից, մինչև մի փոքր «կարմրություն» հայտնվի:

Սմբուկները տեղափոխեք ջերմակայուն ձևամանի մեջ՝ բացելով «գրպանը»:

Բանջարեղենի լցոնի կեսը դրեք սմբուկի մեջ, մյուս կեսը՝ կաղապարի հատակին: Ձևամանը ծածկեք կափարիչով կամ յուղաթերթով:

Թխեք 180 C տաքացրած ջեռոցում մոտ 40 րոպե:

Պատրա՛ստ է: Բարի՜ ախորժակ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика