Ներկայացնում ենք պանրով և կանաչիներով կարկանդակի մի շատ յուրահատուկ բաղադրատոմս

Սովորաբար, երբ սխտորով կարկանդակը հանում եմ ջեռոցից, ամբողջ ընտանիքս հավաքվում է խոհանոցում: Չէ՞ որ պարզապես անհնար է դիմակայել այս խմորեղենի բույրին:

Պանրի, կանաչեղենի, սխտորի և շատ նուրբ խմորի համադրությունը կատարյալ է սովորական լանչի կամ տոնական ընթրիքի համար: Իսկ բորշով: Հա՛ էլ կուտեի…

Կանաչեղենով և պանրով կարկանդակ․

Բաղադրությունը․

  • 300 մլ տաք կաթ
  • 500 գ ալյուր
  • 11 գ չոր խմորիչ
  • 1 թեյի գդալ շաքարավազ
  • 1 թեյի գդալ աղ
  • 4 ճ. գդալ ձիթայուղ
  • 1 փունջ սամիթ
  • 1 գլուխ սխտոր
  • 200 գ կարագ
  • 200 գ պանիր
  • Թխելու համար ուղղանկյուն ձևաման՝ 25 x 11 սմ։

ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

Լցնել տաք կաթն ամանի մեջ, ավելացնել խմորիչն ու շաքարավազը, խառնել, ծածկել սննդի փաթեթավորման տոպրակով և թողնել 10 րոպե:

Դրանից հետո հանել այն, խառնել և ավելացնել մաղած ալյուրը: Խմորը սեղանին դնելուց առաջ ավելացնել 300-350 գրամ ալյուր, իսկ մնացածը ցանել սեղանի վրա:

Պատրաստի խմորը տեղափոխել ամանի մեջ, լցնել ձիթապտղի յուղը և լավ հունցել:Դրանից հետո ծածկել պլաստիկ ծածկոցով և թողնել 1 ժամ:

Այդ ընթացքում սամիթը մանրացնել բլենդերով, ավելացնել կարագը և լավ խառնել:

Խմորը բացել բարակ շերտով և խճողակը տարածել ամբողջ մակերևույթի վրա:

Խմորը գլորելով գլանափաթեթ (ռուլետ) դարձնել: Երկայնքով կտրել 2 մասի, հյուսել, այնուհետև միացնել ծայրերը:

Այնուհետև տեղափոխել բուսական յուղով պատված տապակի մեջ:

Քերած պանիր ցանել վրան, ծածկել սրբիչով և թողնել 30 րոպե:

Թխել 180 աստիճանում նախապես տաքացրած ջեռոցի մեջ 30-35 րոպե:

Վերջ, սխտորով, պանրով կարկանդակը պատրաստ է: Բարի՜ ախորժակ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика