Ասպիրին և քաղցկեղ: Ի՞նչ կապ կա նրանց միջև…

Մի քանի տարվա ընթացքում իրականացրած հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ասպիրինն արդյունավետ է այն բոլոր քաղցկեղային հիվանդությունների դեմ, որոնք սկսվում են մարսողության համակարգում։ Այդպես, ասպիրինի շնորհիվ լյարդի կամ աղիների քաղցկեղի առաջացման վտանգը նվազում է 47 տոկոսով, ստամոքսի քաղցկեղի՝ 38 տոկոսով, ենթաստամոքսային գեղձի և աղիների՝ 34 և 24 տոկոսով։

— Ասպիրինի երկարատև օգտագործումը օրական 80 մգ չափաբաժնով կարող է զգալիորեն նվազեցնել մարսողական օրգանների քաղցկեղային հիվանդությունների առաջացման ռիսկը։ Նմանատիպ ձեռնտու արդյունքներ նկատվել են նաև քաղցկեղի մի շարք այլ տեսակների վերաբերյալ, որոնք կապ չունեն մարսողական համակարգի հետ, օրինակ՝ լեյկեմիա, թոքերի քաղցկեղ, — պարզաբանում է Չինական համալսարանի պրոֆեսոր Հոնկկոնգ Կելվին Ցոյը։

Հետազոտությունը ցույց է տվել, որ ասպիրինը նվազեցնում է պրոֆեսորի նշած հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը գրեթե 35 տոկոսով։

Սակայն, ցավոք, կան քաղցկեղի տեսակներ, որոնց զարգացման վրա ասպիրինը ոչ մի ազդեցություն չի ունենում։Դրաց թվում են կրծքի քաղցկեղը, միզապարկի և երիկամների քաղցկեղը։

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика