Թթվասերով պատրաստված սմբուկ. յուրահատուկ և անմոռանալի համ, որից չեք կշտանա

Համեղ սմբուկներ, որոնց համը շատ նման է սնկի համին: Շատեր են նման նախուտեստ պատրաստում, բայց ես ունեմ իմ սեփական բաղադրատոմսը:

Այն շատ համեղ է տաք վիճակում՝ պատրաստելուց անմիջապես հետո, չնայած այն կարող եք ուտել նաև սառը վիճակում:

Ինչ է պահանջվում.

  • 0,5-0,6 կգ սմբուկ,
  • 2-3 սոխ,
  • 200 մլ թթվասեր,
  • 3 ձու,
  • 3-4 ատամ սխտոր,
  • 30 գ կարագ,
  • 2 ճաշի գդալ բուսական յուղ,
  • Աղ, պղպեղ, կանաչի`ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը.

Ձվերը ջարդեք ամանի մեջ, աղ ավելացրեք և հարեք:

Կտրեք սմբուկները փոքր խորանարդիկներով և ծածկեք դրանք հարած ձվով: Խառնեք և թողեք մնա 10 րոպե:

Այդ ընթացքում մաքրեք սոխը, կտրեք այն խորանարդիկներով: Թավայի մեջ տաքացրեք կարագը և բուսական յուղը և տապակեք սոխը մինչև փափկելը և թույլ կարմրելը:

Երբ սոխը պատրաստ է, սմբուկները տեղափոխեք թավայի մեջ: Սկզբում անհրաժեշտ է սմբուկն ու սոխն անընդհատ խառնել միջին ջերմաստիճանի կրակի վրա: Սմբուկի վրա ձվերը պետք է «ամրանան»: Դրանից հետո կրակը հասցնում ենք ամենացածրի, ավելացնում ենք մի քանի ճաշի գդալ ջուր և թողնում, որ սմբուկները 10-15 րոպե եփվեն կափարիչով փակ վիճակում:

Կրակն անջատելուց 5 րոպե առաջ թավայի մեջ ավելացրեք թթվասեր, կանաչեղեն և սխտոր: Խառնեք, ավելացրեք աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի:

Պատրա՛ստ է: Բարի՜ ախորժակ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика