Հունական սուրճի բաղադրատոմս. այն հաստատ կդառնա ձեր սիրելին…

Առավոտները շուտ արթնանալը և աշխատանքի գնալուն պատրաստվելն այդքան էլ հաճելի գործնթաց չէ: Բայց մի բաժակ անուշաբույր սուրճը կօգնի բարելավել օրվա սկիզբը: Ինչպե՞ս պատրաստել կատարյալ ըմպելիք: Այս բաղադրատոմսը վերցրել եմ հույներից: Հիմա ես ամեն առավոտ պատրաստում եմ այն: Իսկ հունական սուրճն ինձ երբեք չի հուսահատեցրել:

Այս տեխնոլոգիայով պատրաստված ըմպելիքը, ճանաչվել է որպես աշխարհում ամենաօգտակարն ու համեղը: Հույները սուրճ են եփում ավազի վրա: Տանը, նմանատիպ ազդեցության կարելի է հասնել տապակի մեջ չոր ավազի շերտ լցնելով: Կամ կարող եք պարզապես օգտագործել վառարանը: Կարգավորեք շաքարի քանակը՝ ելնելով Ձեր նախընտրությունից: Ինձ համար բավական է մեկ թեյի գդալը:

Անհրաժեշտ է․

  • Ջուր 1 բաժակ,
  • Սուրճ 1.5 թեյի գդալ,
  • Շաքարավազ 1-3 թեյի գդալ։

Պատրաստումը

  1. Ջազվայի մեջ լցրեք սուրճը և շաքարավազը, ավելացրեք ջուրը և լավ խառնեք, որպեսզի գնդիկներ չլինեն:
  2. Ջազվան դրեք թույլ կրակի վրա և եփեք, երբեմն խառնելով: Ոչ մի դեպքում սուրճը մի հասցրեք եռման աստիճանի:
  3. Երբ սուրճը տաքանում է, և փուչիկները սկսում են մակերեսին հայտնվել, անջատեք կրակն ու սուրճը թողեք ջազվայի մեջ ևս 1 րոպե:
  4. Լցրեք սուրճը բաժակի մեջ և մատուցեք մի բաժակ սառը ջրով:

Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика