Ընդամենը երեք բաղադրիչ և այս չափազանց համեղ աղցանը պատրաստ է

Ահա ինձ հայտնի ամենահեշտ և ամենաարագ աղցանի բաղադրատոմսը: Ստացվում է քնքուշ, հյութալի և շատ համեղ: Ես այն պատրաստում եմ հենց այնպես, ընթրիքի համար, բայց կարող եմ մատուցել նաև տոնական սեղանին:

Ինչ է Ձեզ հարկավոր․

  • 200 գ պահածոյացված սպիտակ լոբի,
  • 200 գ թարմ վարունգ,
  • 200 գ ցանկացած հաց կամ պատրաստի չորահաց,
  • 2 ճ․գ․ բուսական յուղ,
  • 1 մեխակ սխտոր (ըստ ցանկության),
  • Մայոնեզ,
  • Աղ և պղպեղ` ըստ ճաշակի։

Պատրաստման եղանակը․

Վարունգը կտրեք փոքր կտորներով:

Վարունգին ավելացրեք պահածոյացված լոբի:

Բուսայուղով նախապես տաքացրած տապակի մեջ դրեք մեկ մեխակ սխտոր: Տապակեք այն մեկ րոպե և հանեք:

Կտրտած հացը լցրեք նույն տապակի մեջ, մերթընդմերթ խառնելով, տապակեք այն, մինչև կարմրի:

Թողեք տապակված չորահացերը սառչեն:

Դրանից հետո մենք այն լցնում ենք մնացած բաղադրիչների վրա: Աղցանին ավելացնում ենք մայոնեզ, աղ, պղպեղ և լավ խառնում: Աղցանը պատրաստ է։ Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика