Ինչո՞ւ է պետք միսը եփելուց առաջ 2 գդալ քացախ ավելացնել

Այս փոքրիկ հոդվածում մենք կպատմենք, թե ինչպիսի խորամանկությունները կօգնեն լավացնել կերակուրը՝ հաղորդել նրան նոր համ և երկարեցնել պահպանման ժամկետը: Այս և այլ օգտակար խորհուրդներ՝ հաջորդիվ.

  1. Նրանց համար, ովքեր սիրում են կարտոֆիլ՝ բաղադրատոմս: Կտրատեք 2 խնձոր, ցողեք այն կիտրոնահյութով և եփեք կարագի մեջ: Հետո ավելացրեք պատրաստի կարտոֆիլի պյուրեյի մեջ այս խնձորակարագային խատնուրդը, նաև կաթ և սերուցք: Նուրբ և համեղ:
  2. Միսը եփելուց ավելացրեք երկու գդալ քացախ: Համը կլինի նուրբ և համեղ:
  3. Իդեալական թափանցիկ մսային դոնդող (холодец) կստացվի, եթե եփելու ընթացքում արգանակի մեջ ավելացնեք 2-3 ձվի կճեպ:
  4. Ձկան թարմությունը կարելի է որոշել սառը ջրով լցված ամանի միջոցով: Ոչ թարմ ձուկը կբարձրանա ջրի երես, իսկ թարմը՝ կիջնի ջրի հատակը: Մաքրելուց առաջ, ձկան վրա քացախ քսեք և թողեք մի քանի րոպե: Այդպես այն ավելի հեշտ կմաքրվի:
  5. Շամպայնի գազավորվածությունն ու համը կարելի է վերադարձնել՝ նրա մեջ ավելացնելով մի քանի հատիկ չամիչ:
  6. Սննդային թաղանթը ավելի հեշտ կլինի օգտագործել, եթե այն պահեք սառնարանում: Այդպես այն չի պատռվի և չի կպնի ձեռքերին:
  7. Որպեսզի կաթը երկար ժամանակ չթթվի, պետք է նրա մեջ ավելացնել շատ փոքր քանակությամբ սննդի սոդա: Բավարար է դանակի ծայրով:
  8. Օմլետի մեջ, կաթի փոխարեն, ավելացնելով հանքային կամ սովորական ջուր, դուք կստանաք անհավանական փքուն կերակուր:
  9. Որպեսզի կաթը եռացնելուց չկտրվի, նախքան եռացնելը, կաթսան ողողեք սառը ջրով, իսկ ծայրերին քսեք կարագ: Այդպես նաև եռալուց կաթը չի թափվի:
Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика