ԹԵՍՏ: Ի՞նչ բնութագիր կարող է տալ Ձեր նստած դիրքը Ձեր մասին

Ընտրեք այն դիրքը, որով հաճախ եք նստում և կարդացեք Ձեր հոգեբանական բնութագիրը:

Դիրք առաջին․

Դուք շատ ամաչկոտ և համեստ մարդ եք. Դուք վախենում եք առաջացող խնդիրներից և հոգսերից,և նախընտրում եք փախչել դրանցից։ Հարկավոր է ավելի շատ հավատաք Ձեր ուժերին և ավելի քիչ հույս ունենաք կողքից օգնության համար։ Միայն այդ դեպքում Դուք կդադարեք վախենալ կյանքից։

Դիրք երկրորդ․

Դուք գաղտնի մարդ եք, ով չի սիրում բացահայտել իր հոգին ոչ միայն անծանոթներին, այլև մտերիմ ընկերներին:Միևնույն ժամանակ, Դուք հեշտությամբ համաձայնում եք մարդկանց հետ, բայց նախընտրում եք նրանց հետ խոսել այլ թեմաների մասին, որոնք չեն վերաբերում Ձեր անձին:

Դիրք երրորդ․

Դուք ինքնավստահ մարդ եք ։ Նույնիսկ անծանոթ ընկերության մեջ Դուք բավականին հարմարավետ եք զգում. Սակայն Ձեր վստահությունը հաճախ ցուցադրական է լինում, քանի որ Դուք ձգտում եք թաքցնել Ձեր ներքին վախերը նման կեցվածքի ետևում ։

Դիրք չորրորդ․

Ձեզ կարող են համարել կոկիկ մարդ. Դուք շատ եք սիրում կարգը և պահանջում եք այն պահպանել Ձեր հարազատներից ու ծանոթներից։ Հաճախ Ձեր ավելորդ կարգ ու կանոնը դուր չի գալիս Ձեր շրջապատին, ուստի խորհուրդ ենք տալիս, ավելի հեշտ վերաբերել Ձեր կյանքին և սահմանված կանոններին:

Դիրք հինգերորդ․

Ձեզ չի կարելի իմպուլսիվ մարդ անվանել։ Հիմնական Ձեր բնավորության գիծը դա հանգստությունն ու խոհեմությունն է. Նախքան որևէ կարևոր որոշում կայացնելը, Դուք երեք անգամ կմտածում եք և միայն դրանից հետո,կորոշեք գործել կամ չգործել: Ճիշտ է, երբեմն Ձեր երկար մտածողությունը խանգարում է Ձեզ արագ արձագանքել տրվող հնարավորություններին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика