Այս շատ թեթև և վիտամիններով լի բրոկոլիով աղցանը կդառնա ձեր սիրելի աղցաններից մեկը

Բրոկոլին բարձր է գնահատվում ողջ աշխարհում իր օգտակար հատկությունների շնորհիվ, ունի հակաբորբոքային ազդեցություն, պաշպանում է օրգանիզմը քաղցկեղից: Բրոկոլին պարունակում է С և Е վիտամիններ, բետա-կարոտին, ֆլավոնոիդներ, լյուտեին: Բրոկոլին պարունակում է շատ քիչ կալորիաներ:

Բաղադրիչներ

  • 1 կգ բրոկոլի
  • 1 կանաչ պղպեղ
  • 1 հատ կարմիր պղպեղ
  • 1 գազար
  • 4 ճաշի գդալ պահածոյացված եգիպտացորեն
  • 2 ճաշի գդալ կանաչ ոլոռ
  • 3 հատ թթու կամ մարինացված վարունգ
  • Համեմ, սամիթ
  • ½ սոխ
  • Բուսայուղ
  • Աղ, պղպեղ

Պատրաստման եղանակը

  1. Բրոկոլին լվանալ և բաժանել բույլերի: Կաթսայի մեջ ջուր եռացնել, աղ ավելացնել և բրոկոլին կիսաեփ անել: Ջրքամել և թողնել սառչի:
  2. Պղպեղները կտրատել խորանարդիկներով, վարունգը նույնպես կտրատել խորանարդիկներով, գազարն անցկացնել քերիչով, սոխը բարակ շրջանակներով, կանաչին մանր կտրատել:
  3. Բոլոր բաղադրիչները միացնել, համեմել աղով և պղպեղով և մատուցել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика