Բնական միջոցներ, որոնք կօգնեն ազատվել ֆարինգիտից

Հիմնային դիետա

Կոկորդը բուժելու համար, առաջին հերթին, կարելի է սննդակարգի մեջ ներառել հիմքերի բարձր պարունակությամբ սնունդ: Դրանցից են.

  • թարմ մրգեր (հատկապես ցիտրուսայինները),
  • բանջարեղեն ու կանաչեղեն,
  • վարունգը,
  • ձավարեղենը (շագանակագույն բրինձ, հնդկաձավար և այլն),
  • չրերը,
  • սերմերը (արևածաղկի սերմեր, դդմի սերմեր և այլն),
  • սոխն ու սխտորը

Վերոնշյալները կօգնեն նաև փորկապության դեպքում: Ի դեպ՝ կոկորդի ցավը կարող պայմանավորված լինել նաև մարսողության խնդիրներով:

Ֆարինգիտի ժամանակ անհրաժեշտ է նաև շատ հեղուկ խմել և ողողումներ անել: Որոշ մթերքներ հատկապես լավ են թուրմ պատրաստելու և ողողումներ անելու համար: Դրանցից են.

  • կոճապղպեղը (հում, մարինացված կամ շաքարավազով պատրաստված),
  • կիտրոնը (եթե կիտրոնը օրգանական է, ապա շատ օգտակար է դրա կեղևը),
  • մեղրը (ցանկալի է օգտագործել բնական մեղր՝ առանց հավելումների),
  • եզան լեզուն (այն հարուստ է բուսական լորձով, որը փափկեցնում է կոկորդը),
  • փիփերթը (սա նույնպես պարունակում է բուսական լորձ),
  • մատուտակը (лакрица ) (հակացուցված է զարկերակային բարձր ճնշում ունեցողներին),
  • կռատուկը (репешок) (օգնում է վերականգնել ձայնը),
  • ակնամոմը (прополис ) (բնական հակաբիոտիկ միջոց է)

Միևնույն ժամանակ անհրաժեշտ է խուսափել այն մթերքներից, որոնք էլ ավելի են բորբոքում կոկորդը: Դրանցից են.

  • միսը (հատկապես կարմիր միսը),
  • կաթը և կաթնամթերքը,
  • սպիտակ շաքարավազը,
  • ալյուրը (բացի կոշտ աղացվածքի ալյուրից)

Հում սոխ՝ առաջին իսկ ախտանշանների դեպքում

Երբ կոկորդը դեռ չի ցավում, բայց արդեն նկատվում են ախտանշաններ, անհրաժեշտ է կտրել թարմ սոխը և ամբողջ գիշեր թողնել անկողնու մոտ:

«Արևային» ջուր

Սա բորբոքումների բուժման շատ հին ու զարմանահրաշ եղանակ է, որը նաև շատ արդյունավետ է ֆարինգիտի ժամանակ: Անհրաժեշտ է մուգ կապույտ ապակուց շշի կամ տարրայի մեջ լցնել ջուր և առնվազն 2ժամ թողնել արևի անմիջական ճառագայթների տակ: Թրմված ջուրն անհրաժեշտ է խմել ուտելու ընթացքում:

Մանանեխի սպեղանի

Մանանեխը շատ լավ տաքացնող միջոց է, որը կարելի է օգտագործել նաև ֆարինգիտի ժամանակ բորբոքումները բուժելու համար: Մանանեխով սպեղանին կարելի է գնել դեղատնից կամ պատրաստել ինքնուրույն:

Պատրաստելու համար անհրաժեշտ է.

  • երկու շերտ վուշե կտոր (льняная ткань),
  • մի շերտ բրդյա կտոր,
  • կտավատի սերմեր,
  • կարմիր մանանեխի սերմեր

Պատրաստման եղանակը.

Վերցնել կտավատի և մանանեխի սերմերը 2 : 1 հարաբերակցությամբ, մանրացնել, ավելացնել տաք ջուր, խառնել և դարձնել համասեռ զանգված: Վերցնել վուշե կտորներից մեկը և վրան քսել ստացված խառնուրդ այնպես, որ պարանոցին փաթաթելու ժամանակ մանանեխը լինի կողային հատվածներում: Այդ կտորը փաթաթել պարանոցին,վրայից փաթաթել մաքուր վուշե կտորը, այնուհետև բրդյա կտորը: Այն չի կարելի երկար պահել պարանոցին: Երբ մանանեխը սկսի տաքանալ, այն թողնել առավելագույնը 1 րոպե, քանի որ հակառակ դեպքում՝ կարելի է այրել մաշկը:

Ոտքերի վաննաներ

Կոկորդի ցավի դեպքում հաճախ սառում են ոտքերը, սակայն օրգանիզմը կարգի բերելու համար կարելի է ոտքերը տաքացնել՝ դրանով իսկ հովացնելով բորբոքված կոկորդը:

Տարրայի մեջ լցնել հնարավորինս տաք ջուր, ավելացնել 2 ճաշի գդալ կերակրի սոդա և ոտքերը 20 -30 րոպե դնել այդ լուծույթի մեջ: Եթե ջուրը սառի, կարելի է ավելացնել տաք ջուր: Պրոցեդուրայից հետո չորացնել ոտքերը և փաթաթել տաք կտորով:

Եթե ոտքերը շատ սառն են, կարելի է մանանեխի յուղով մերսում անել:

Ի դեպ՝կերակրի սոդան մաշկի ծակոտիների միջոցով ներթափանցում է արյան մեջ և կարգավորում օրգանիզմի հիմնաթթվային բալանսը:

Լեզվի ձգում

Բժիշկները խորհուրդ են տալիս մի շատ պարզ և զվարճալի վարժություն, որը կօգնի արագ ազատվել կոկորդի ցավից: Անհրաժեշտ է զգուշորեն բռնել լեզուն (կարելի է օգտագործել մաքուր անձեռոցիկ կամ կտոր)և դանդաղ ձգել այն՝ շարժելով տարբեր ուղղություններով: Ձգել լեզուն մի քանի վայրկյան, այնուհետև կրկնել վարժությունը ևս 2 -3 անգամ: Պրոցեդուրայի ընթացքում հնարավոր է լինեն տարօրինակ զգացողություններ, սակայն դրանից հետո ինքնազգացողությունը զգալիորեն կլավանա:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика