Առանց ձվի պատրաստվող այս շոկոլադե տորթի համն ուղղակի անմոռանալի է

Բաղադրությունը

  • 1,5 բաժակ այլուր
  • 3 ճաշի գդալ կակաո
  • 1 թեյի գդալ սոդա
  • Մի պտղ. աղ
  • 1 բաժակ շաքարավազ
  • 1/4 բաժակ կարագ
  • 1 բաժակ ջուր
  • 1/2 ճաշի գդալ վանիլինի էքստրակտ
  • 1 ճաշի գդալ սպիտակ գինու քացախ կամ կիտրոնի հյութ
  • 1/4-1/2 թեյի գդալ լուծվող սուրճ

Պատրաստման եղանակը

  1. Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով: Տապակի վրա գցել թուղթ թխելու համար, վրան քսել կարագ կամ բուսական յուղ և շաղ տալ այլուր:
  2. Այլուրը, կակաոն, սոդան և աղը խառնել իրար: Առանձին ամանի մեջ խառնել շաքարավազը, կարագը, ջուրը, քացախը և սուրճը: Հարել այնքան, մինչև շաքարավազը հալվի:
  3. Իրար խառնել երկու խառնուրդները, մինչև միատարր զանգված դառնա:
  4. Ստացված խմորը լցնել նախապես պատրաստած տապակի մեջ և թխել 35-40 րոպե: Թողնել՝ ամբողջովին սառչի և կտրել: Վրան կարող եք լցնել սովորական շոկոլադե կրեմ կամ քերած շոկոլադ:

Բարի ախորժակ

Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика