Տնային պայմաններում բարձերի մաքրման և ախտահանման լավագույն միջոցը. բարձերն ասես նոր լինեն

Բարձերի մաքրումը շատ կարևոր է առողջության համար: Ստորև ներկայացվում է բարձերի մաքրման արդյունավետ եղանակ, բարձերը կլինեն ինչպես նորը: Ժամանակի ընթացքում բարձերի վրա հայտնվում են դեղին հետքեր, ներսում կուտակվում է փոշի, նաև անկողնային տիզեր: Հարկ չկա ամեն անգամ նորը գնել կամ քիմմաքրման տալ:

Բարձերը կարելի է մաքրել նաև տնային պայմաններում: Բարձերին իրենց նախնական տեսքը վերադարձնելու համար կարելի է կիրառել այս եղանակը: Եվ այսպես, ինչպես ճիշտ մաքրել բարձերը: Բարձի երեսները հանել, դրանք պետք է առանձին լվանալ: Բարձերը տեղադրել լվացքի մեքենայի մեջ, եթե բարձերը շատ մեծ չափերի չեն կարելի է լվանալ միանգամից երկու բարձ: Լցնել լվացող միջոցը:

Առանձին բաժակի մեջ խառնել մեկ բաժակ լվացքի փոշի, 1 բաժակ սպիտակեցնող միջոց և կես բաժակ բորաքս:Միացնել առավելագույն տաք ջրի ռեժիմ: Պարզաջրման ռեժիմը կրկնել, որպեսզի բարձերը լավ մքրվեն:Ահա և վերջ:

Կարելի է մեքենայի մեջ նաև թենիսի գնդակներ տեղադրել, որի օգնությամբ բարձերն ավելի փամփլիկ կլինեն: Լվանալուց հետո պետք է բարձերը լավ չորացնել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика