Հեշտ պատրաստվող և անչափ համեղ շոկոլադե տորթ, որը կդառնա ընտանիքի սիրելին

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում շատ համեղ տորթի բաղադրատոմս, որը դուր կգա բոլորին:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • 8 ձու
  • 3 ճ.գ. շաքարավազ
  • մի պտղունց աղ
  • 130 գ ալյուր
  • 2 ճ.գ. կակաո
  • 560 մլ կաթ
  • 250 գ շաքարի փոշի
  • 20 գ վանիլինի շաքար
  • 250 գ կարագ
  • 150 գ սև շոկոլադ

Պատրաստման եղանակ.

  1. Սկզբում պատրաստել կորժը: Դրա համար անհրաժեշտ է հարել 6 դեղնուցը և շաքարավազը:
  2. Առանձին տարայի մեջ հարել 6 սպիտակուցներն ու աղը՝ մինչ սպիտակ խիտ փրփուր կստացվի:
  3. Զգուշորեն միացնել երկու հարած զանգվածները, նաև ավելացնել մաղած 100 գ ալյուրն ու կակաոն: Լավ խառնել և լցնել յուղաթղթով ծածկված տապակի մեջ:
  4. Ուղարկել նախօրոք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցը, թխել 20-25 րոպե:
  5. Այդ ընթացքում պատրաստել կրեմը: Դրա համար կաթսայի մեջ պետք է խառնել 2 ձու և 30 գ ալյուր: Հարել:
  6. Անդադար խառնելով՝ ավելացնել 500 մլ կաթը՝ սառը վիճակում: Դնել կրակին և տաքացնել՝ մինչ խտանալը: Ամբողջ ընթացքում պետք է խառնել:
  7. Առանձին տարայի մեջ հարել 220 գ փափկած կարագը, շաքարի փոշին և վանիլինը: Չդադարելով հարել՝ ավելացնել կաթնային զանգվածը:
  8. Սպասել, որ կորժը սառի: Կրեմ քսել:
  9. Պատրաստել ջնարակը. դրա համար գոլորշու վրա հալեցնել շոկոլադը, ավելացնել մնացած կաթը, մի քիչ կարագ և խառնել: Սպասել, որ սառի և լցնել կրեմի վար:
  10. Տորթն ուղարկել սառնարանը և սպասել 4 ժամ:
  11. Դրանից հետո կարելի է մատուցել: Բարի ախորժակ:
Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика