Պարզ բաղադրատոմսով շքեղ տորթ. շտապեք խոհանոց…

Եթե աշխատում եք, և պատրաստելու ժամանակ չունեք, ապա այս բաղադրատոմսը ուղղակի փրկություն է: Տորթը պատրաստելու համար շատ ժամանակ անհրաժեշտ չէ, սակայն այնքան համեղ կստացվի, որ բոլորը կխնդրեն պատրաստել ամեն օր:

Արագ տորթի բաղադրատոմս.

  • ալյուր՝ 3.25 բաժակ
  • խտացրած կաթ՝ 400գ
  • սոդա՝ 1թ.գ.
  • քացախ՝ 1թ.գ.
  • կաթ՝ 750մլ
  • կարագ՝ 200գ
  • շաքարավազ՝ 1.5 բաժակ
  • ձու՝ 2 հատ
  • վանիլին

Պատրաստման եղանակ.

  1. Կորժերը պատրաստելու համար խառնել 3 բաժակ ալյուրը, քացախով մարած սոդան և խտացրած կաթը: Պիտի ստացվի էլաստիկ խմոր:
  2. Բաժանել այն 8 մասի, գրտնակել թավայի մակերեսի չափով և թխել 1 րոպե՝ յուրաքանչյուր կողմից:
  3. Կորժերի կողքի հատվածները կտրել, որ դրանք հավասար լինեն:
  4. Աղալ մնացորդները, որ օգտագործեք տորթը զարդարելու համար:
  5. Կրեմը պատրաստելու համար խառնել 3ճ.գ. ալյուր, կաթը, շաքարավազը, ձուն և վանիլինը: Խառնուրդը դնել միջին կրակին և խառնելով եփել՝ մինչ խտանալը:
  6. Երբ զանգվածը խտանա, հանել կրակից և ավելացնել կարագը: Լավ խառնել:
  7. Կորժերին գոլ կրեմ քսել և վերջում ցանել նախապատրաստած փշուրը:
  8. Տորթը թողնել սենյակային ջերմաստիճանի ներքո՝ առնվազն 2 ժամ և մատուցել:

Բարի ախորժակ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика