Օգտագործեք ձմեռվանից մնացած մուրաբաները այս պարզ, բայց շատ համեղ թխվածքը պատրաստելու համար

Անթերի թխվածք է բոլոր նրանց համար, ովքեր շատ ժամանակ չունեն, բայց ցանկանում են մտերմների համար որևէ համեղ մի բան պատրաստել:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • կաթ՝ 200 մլ
  • ձու՝ 3 հատ
  • ձեթ՝ 90մլ
  • ալյուր՝ 400 գ
  • շաքարավազ՝ 200 գ
  • աղ՝ կես թ.գ.
  • փխրեցուցիչ՝ 2 թ.գ.
  • վանիլին
  • միջուկի համար՝ 1-1.5 բաժակ մուրաբա

Պատրաստման եղանակ.

  1. Ջեռոցը տաքացնել մինչ 180 ջերմաստիճանի: Ձուն նախապես սառեցնել:
  2. Խորը տարայի մեջ հարել ձուն՝ շաքարավազ ավելացնելով: Երբ այն լուծվի, զանգվածը կստանա սպիտակ երանգը, իսկ ծավալը կավելանա: Մի քիչ աղ ավելացնել, լցնել նաև վանիլինը:
  3. Ձեթը լցնել փոքր բաժիններով՝ հարելով այն ձվային խառնուրդի հետ:
  4. Ավելացնել նաև կաթը, խառնել:
  5. Միացնել ալյուրն ու փպրեցուցիչը, մաղել, լցնել հեղուկ զանգվածի մեջ ու խառնել, որ գնդիկներ չմնան:
  6. Տապակը ծածկել յուղաթղթով, ձեթ քսել, այուր շաղ տալ ու լցնել խմորի կեսը:
  7. Լցնել միջուկը, խմորի մյուս կեսը ու հարթեցնել:
  8. Ուղարկել արդեն տաքացրած ջեռոցը՝ 7 րոպեով, իսկ հետո իջեցնել ջերմաստիճանը մինչ 160 աստիճանի ու թխել ևս 45 րոպե:
  9. Պատրաստի թխվածքին շաքարի փոշի ցանել:

Բարի ախորժակ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Яндекс.Метрика