Ամենաճիշտ բաղադրատոմսը մածունով կարկանդակ պատրաստելու համար. պատրաստելը շատ քիչ ժամանակ է պահանջում, իսկ արդյունքն ուղղակի անգերազանցելի է

Ունիվերսալ ու փափուկ խմորը, որը միշտ հիանալի է ստացվում ու լավ համադրվում է տարբեր միջուկների հետ։Պատրաստելը շատ քիչ ժամանակ է պահանջում, բայց չեք էլ պատկերացնում, թե ինչ անգերազանցելի է արդյունքը։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • մածուն՝ 400մլ
  • աղ՝ 1 թ․գ․
  • շաքարավազ՝ 1ճ․գ․
  • դեղնուց՝ 1 հատ
  • թթվասեր՝ 80գ
  • ձեթ՝ 40մլ
  • ալյուր՝ մոտ 600գ
  • սոդա՝ 1թ․գ․

Պատրաստման եղանակ․

  1. Պատրաստում ենք ցանկացած միջուկ։ Շատ համեղ է լինում տապակած սոխով, կանաչիով կարտոֆիլի պյուրեն։
  2. Այժմ խառնել մածունն ու դեղնուցը, աղն ու շաքարավազը, թթվասերը։ Ավելացնել ձեթն ու լավ խառնել։
  3. Ալյուրը մաղել և մաս-մաս լցնել սոդայի հետ միասին՝ ընթացքում լավ խառնելով։ Խմոր հունցել, այնպես, որ ձեռքերին չկպչի, լինի համասեռ և հարթ։
  4. Ծածկել խմորը և թողնել 15 րոպե։
  5. Ձեռքերին ու սեղանին ձեթ քսել, խմորից կտորներ պոկել, հարթեցնել ձեռքերով և միջուկ դնել։ Եզրերը լավ ամրացնել։
  6. Տապակել կարկանդակները տաքացրած ձեթի մեջ՝ երկու կողմից։
  7. Փափուկ ու փքուն կարկանդակները կարող եք մատուցել թթվասերի հետ։

Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Яндекс.Метрика