Այս բաղադրատոմսով եմ միշտ պատրաստում եմ բիսկվիթը, ու այնքան համեղ է ստացվում, որ ոչ մի կրեմ կամ ջնարակ պետք չէ։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
- ձու՝ 3 հատ
- շաքարավազ՝ 180գ
- ալյուր՝ 130գ
- թթվասեր՝ 1 բաժակ
- վանիլի շաքար՝ ըստ ճաշակի
- փխրեցուցիչ՝ 1թ․գ․
- ընկույզ, չամիչ՝ 150գ
Պատրաստման եղանակ․
- Հարել ձուն, որ փրփուր ստացվի, հետո ավելացնել շաքարավազն ու հարել՝ մինչ խիտ կայուն զանգված կստացվի։
- Այստեղ ավելացնել թթվասերը, վանիլինը, փխրեցուցիչը։
- Ալյուրը մաղել, մաս-մաս ավելացնել խմորին, լավ խառնել։
- Ցանկության դեպքում ավելացնել չամիչ և մանրացրած ընկույզ։
- Տապակը ծածկել յուղաթղթով և մեջը լցնել խմորը։
- Ջեռոցը տաքացնել մինչ 180 ջերմաստիճանի և թխել բիսկվիթը 40 րոպե։
Բարի ախորժակ։
(Visited 151 times, 1 visits today)