Թեպետ ուտեստը պատրաստվում է հասարակ բաղադրիչներից, այն ունի մի փոքր գաղտնիք․ հենց դրա շնորհիվ է, որ միսն ու կարտոֆիլը ստացվում են հյութեղ ու առանձնահատուկ համեղ։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
- հավի ազդր՝ 5 հատ
- կարտոֆիլ՝ 1կգ
- սոխ՝ 2 հատ
- սխտոր՝ 1 գլուխ
- մայոնեզ՝ 200 գ
- մսի համեմունք՝ 1 ճ․գ․
- կարրի՝ 1թ․գ․
- աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ․
- Կարտոֆիլը բաժանել միջին չափի կտորների, սոխը կիսալուսնաձև կտրատել։ Սխտորը ճզմել, խառնել մայոնեզի հետ, ավելացնել համեմունքները։
- Միսը համեմել աղով ու սոուսի մեծ մասը լցնել դրա վրա, լավ խառնել։
- Մնացած սոուսը ավելացնել կարտոֆիլին ու սոխին, նույնպես խառնել։
- Տապակի մեջ սկզբում դնել սոխով կարտոֆիլը, այնուհետև՝ մսի կտորները։ Ջեռոցը տաքացնել մինչ 190 ջերմաստիճանի և ուտեստը եփել 1 ժամ։
Բարի ախորժակ։
(Visited 46 times, 1 visits today)