Այս պիրոգը հասցրել է գերել հազարավոր մարդկանց․․․ Որքան սննդարար է, հեշտ ու համեղ։ Պանրով ու կաթնաշոռով շերտավոր այս պիրոգը կարող եք մատուցել անգամ տոնական սեղաններին։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
- կարագ կամ մարգարին՝ 200գ
- շաքարավազ՝ 1թ․գ․
- աղ՝ 1 պտղունձ
- ձու՝ 1 հատ
- ջուր՝ 1 բաժակ
- ալյուր՝ 700 – 800 գ
միջուկի համար․
- տարբեր տեսակների պանիր՝ 300գ
- կաթնաշոռ՝ 200գ
- կանաչի, աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
- կարագ՝ 50գ
- ձու՝ 1 հատ
Պատրաստման եղանակ․
- Հալեցնել կարագը, խառնել ձվի, ջրի, աղի ու շաքարավազի հետ։
- Մաղել ալյուրն ու լցնել հեղուկ զանգվածի մեջ՝ մաս -մաս, ընթացքում լավ խառնելով։ Ալյուր կարող է ավելի քիչ պահանջվել, զգույշ եղեք, որ շատ պինդ խմոր չստացվի։
- Կաթնաշոռը խառնել քերած պանիրների, կարագի հետ, համեմել աղով, պղպեղով, կանաչի ավելացնել։
- Խմորը բաժանել երկու մասին, յուրաքանչյուրը գրտնակել՝ տապակի չափից քիչ մեծ։
- Մի շերտ դնել յուղաթղթով ծածկված տապակի մեջ, լցնել միջուկը։ Ծածկել խմորի մյուս շերտով ու ամրացնել եզրերը։
- Սուր դանակով ցանցի տեսքով թեթև կտրվածքներ անել, քսել հարած ձու ու կաթ։
- Ջեռոցը տաքացնել մինչ 200 ջերմաստիճանի, թխել 25 րոպե։
Բարի ախորժակ։
(Visited 43 times, 1 visits today)