Ձեր առավոտը սկսեք լավաշով պատրաստված այս հրաշալի նախաճաշով

Լավաշով պատրաստված այս նախուտեստը շատ արագ է պատրաստվում, շատ համեղ է, ախորժելի և շատ հարմար։

Բաղադրատոմս

  • 2 հատ լավաշ
  • 4 հատ խաշած ձու
  • 200գ. պանիր
  • մեկ կապոց կանաչի
  • 3ճ.գ. թթվասեր
  • աղ
    արևածաղկի ձեթ

Պատրաստման եղանակ

  1. Խաշել ձվերը 8 րոպե, հովացնել և կեղևազրկել։
  2. Լվանալ կանաչին և մանր կտրատել։
  3. Քերել ձուն և պանիրը։
  4. Բոլոր պատրաստի բաղադրիչները խառնել, ավելացնել աղ։
  5. Ավելացնում ենք թթվասեր և կրկին խառնում։
  6. Քառակուսի մասերի կտրատել լավաշը։
  7. Մեջտեղի հատվածում դնել միջուկը և փաթաթել։
  8. Արդեն տաքացած թավայի վրա լցնել արևածաղկի ձեթ և տապակել լավաշով ձողիկները 2 կողմերից մինչև կարմրեն։
  9. Որպեսզի ձողիկները չքանդվեն, կարող եք նախքան տապակելը դրանք թաթախել ձվր մեջ։

Կալորիաներից խուսափելու համար կարող եք նաև պատրաստել նախուտեստը ջեռոցի մեջ։

Բարի ախորժակ

Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Яндекс.Метрика