Պատրաստեք այս թեթև, պարզ և շատ համեղ լավաշով նախուտեստը

Բարակ լավաշն ունիվերսալ բաղադրիչ է. կարելի է օգտագործել հազարավոր ուտեստներ պատրաստելու համար: Այսօր կներկայացնենք ևս շատ հետաքրքիր բաղադրատոմս:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • լավաշ՝ 2 հատ
  • կաղամբ՝ 200գ
  • պանիր՝ 100գ
  • խոզապուխտ՝ 250գ
  • եփած ձու՝ 3 հատ
  • գազար կորեական ձևով՝ 200գ
  • մայոնեզ՝ 3-4 ճ.գ.

Պատրաստման եղանակ.

  1. Պատրաստում ենք միջուկը: Մանր կտրատում ենք կաղամբը, դնում ենք եռման ջրի մեջ և թողնում 10 րոպե:
  2. Կտրատում ենք խոզապուխտը փոքր խորանարթիկների:
  3. Եփած ձուն նույն կերպ ենք կտրատում:
  4. Պանիրը խոշոր քերում ենք:
  5. Գազարը մանրեցնում ենք, չնայած նրան, որ այն արդեն քերած է:
  6. Նշված բոլոր բաղադրիչները խառնում ենք մեկ տարրայի մեջ՝ նախորոք կաղամբը հանելով ջրից:
  7. Ավելացնում ենք մայոնեզը և խառնում:
  8. Վերցնում ենք մեկ բարակ լավաշ, մայոնեզ ենք քսում:
  9. Մեկ լավաշի վրա լցնում ենք միջուկի կեսը և փաթաթում ենք՝ ռուլետի տեսք տալով:
  10. Ջեռոցի թավայի մեջ թխելու թուղթ ենք փռում և ռուլետն այնտեղ տեղափոխում:
  11. Պատրաստում ենք նաև երկրորդ ռուլետը:
  12. Ռուլետների վրա լցնում ենք քերած պանիր և դնում 180 աստիճան տաքացրած ջեռոցը՝ մոտ 15 րոպեով:
  13. Պատրաստի լավաշը հանում ենք ջեռոցից և կտրատում:

Բարի ախորժակ…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Яндекс.Метрика