Յուրաքանչյուր տանտիկին ունի թթու վարունգի պատրաստման իր բաղադրատոմսը: Պետք է վերցնել միջին, պինդ վարունգներ: Թույլ թթված վարունգները՝ պատրաստված հանքային ջրի օգնությամբ, ուղղակի անկրկնելի են:
Բաղադրիչներ.
- հանքային ջուր՝ 1 լիտր
- աղ՝ 2 ճ.գ.
- սամիթ
- սխտոր՝ 5 պճեղ
Ինչպես պատրաստել հանքային ջրով թույլ թթված վարունգը.
- Վարունգը հարկավոր է լվանալ և կտրել ծայրերը:
- Դնել տարայի մեջ՝ ավելացնելով սխտորն ու սամիթը:
- Հանքային ջուրը լցնել խորը տարայի մեջ և ավելացնել աղը:
- Վարունգի վրա լցնել աղաջուրը և դնել սառնարանում:
- Մի օրից թույլ թթված վարունգը պատրաստ կլինի:
Բարի ախորժակ…