Ազատվեք աչքերիի շուրջ առաջացած կնճիռներից պարզ, բայց շատ արդյունավետ միջոցի շնորհիվ

Աչքերի շուրջ մաշկը բարակ է և նուրբ, և դրա համար նախատեսված միջոցները պետք է լինեն հատուկ, ավելի նուրբ, քան դեմքի այլ հատվածների համար։ Ճիշտ է, կան ունիվերսալ միջոցներ, որպես ցերեկային/գիշերային խնամք + աչքերի շուրջ մաշկի համար։ Ինձ համար սա լավագույն տարբերակն է։ Ես ունեմ կորեական պրեմիում շարք՝ դեմքի կրեմ + տոնիկ զգայուն մաշկի համար։

Մոտ մեկ ամիս է, ինչ օգտագործում եմ և շատ գոհ եմ։ Դե, ով նախընտրում է խնամքի միջոցներ պատրաստել պարզ բաղադրիչներից, հիշեք՝ ոչ բոլոր տնական դիմակները կարելի է քսել աչքերի շուրջը։ Դրա օրինակն է ձվի սպիտակուցով հայտնի դիմակը։ Աչքերի տակի մաշկի համար, հատկապես մաքուր տեսքով, այն հարմար չէ։

Սպիտակուցը ձգում և չորացնում է մաշկը՝ դրանով իսկ խորացնելով առկա կնճիռները։ Այսօր կկիսվեմ Ձեզ հետ մի հիանալի դիմակով, որի մասին հավանաբար ձեզանից շատերը գիտեն։ Դիմակը գործում է հենց առաջին օգտագործումից։ Սնուցում է մաշկը, նվազեցնում մանր կնճիռները։ Իսկ եթե դա անեք կանոնավոր կերպով, այն կհարթեցնի ավելի խորը կնճիռները։

Ձեզ անհրաժեշտ է ընդամենը երկու բաղադրիչ՝ կաթ և հատիկավոր խմորիչ․

Վերցրեք մի թեյի գդալ խմորիչ և մեկ թեյի գդալ տաք կաթ: Խմորիչը լուծեք կաթի մեջ, պետք է ստացվի նրբաբլիթի խմորի խտություն։ Թողեք 20 րոպե, ապա խոզանակով քսեք աչքերի շուրջ մաշկի վրա։ Պահեք 15 րոպե և լվացեք տաք ջրով։ Լվանալուց հետո կրեմ քսելու կարիք չկա։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Яндекс.Метрика