Շուտով խաղողի սեզոնն է. Ձեզ ենք ներկայացնում խաղողի մուրաբայի լավագույն բաղադրատոմսը

Առաջարկում ենք ձմռան համար պատրաստել խաղողի մուրաբա, որպիսի կարողանաք վայելել այս համեղ և օգտակար միրգը՝ նույնիսկ սառը եղանակին:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • խաղող՝ 2կգ
  • վանիլին
  • ջուր՝ 0.4լ
  • շաքարավազ՝ 1.4կգ
  • կիտրոնաթթու՝ 2գ

Սկսում ենք պատրաստել.

  1. Խաղողի հատիկները պոկում ենք, լվանում և չորացնում:
  2. Կաթսայի մեջ ջուր ենք տաքացնում և լցնում խախղողը: 1 րոպե անց հանում ենք խաղողի հատիկները և լցնում սառը ջրի մեջ:
  3. Պատրաստում ենք օշարակը. կաթսայի մեջ լցնում ենք շաքարավազն ու ջուրը: Հասցնում ենք եռման աստիճանի և եփում՝ մինչ շաքարավազի լուծվելը: Խաղողի հատիկները լցնում ենք պատրաստի օշարակի մեջ և թողնում 7-8 ժամ:
  4. Դրանից հետո կաթսան դնում ենք կրակին, հասցնում եռման աստիճանի և եփում 10 րոպե՝ թույլ կրակի վրա:
  5. Դրանից հետո թողնում ենք խաղողը ևս 8 ժամ:
  6. Խաղողը կրկին եփում ենք 10 րոպե և պահում 8 ժամ:
  7. Երրորդ անգամ եփելու ժամանակ ավելացնում ենք վանիլինն ու կիտրոնաթթուն: Մուրաբան տաք վիճակում լցնում ենք ստերիլիզացված բանկաների մեջ և փակում:

Բարի ախորժակ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Яндекс.Метрика