Սառը ջուր թե գոլ ջուր: Սրանցից որն է վնասում Ձեր օրգանիզմին

Եթե Դուք տառապում եք գլխի, մկանային, աղեստամոքսային համակարգի խնդիրներով, ապա մեր ասյօրվա խորհուրդները Ձեզ համար շատ օգտակար կլինեն:

Ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով մարդիկ հաճախ չեն կարողանում պատշաճ կերպով հետևել օրգանիզմի աշխաանքին, այդ թվում նաև ապահովել այն անհրաժեշտ ջրի քանակով:

Ընդունելով այն փաստը, որ մարդու մարմինը կազմված է 60% ջրից, պետք է նշել նաև, որ ոչ բոլոր դեպքերում է շատ ջուր խմելը օգտակար: Օրինակ մասնագետները խորհուրդ են տալիս չխմել շատ սառը ջուր: Ի տարբերություն սառը ջրի տաք կամ գոլ ջուրն ավելի օգտակար է:

Ինչ է անում սառը ջուրը.

Մինչև տաք ջրի առավելություններին անդրդադառնալը, եկեք տեսնենք, թե ինչու չպետք է այդքան շատ խմել սառը ջուր:

Մասնագետների պնդմամբ սառը ջուր խմելու ժամանակ օրգանիզմում տեղի են ունենում այս երևույթները.

  • Սառը ջուրը հանգեցնում է արյունատար անոթների նեղացմանը և դժվարացնում մարսողական համակարգի աշխատանքը
  • Սառը ջուրը թույլ չի տալիս, որպեսզի սննդից առաջացած էներգիան լիարժեք մատակարարվի օրգանզիմին
  • Նպաստում է օրգանիզմում լորձի առաջացմանը և ավելացնում շնշառական վարակների վտանգը
  • Սառը ջուրը նպաստում է ճարպերի պնդացմանը և դանդաղեցնում է մարսողությունը:
  • Սառը ջուրը նպաստում է ճարպերի պնդացմանը և դանդաղեցնում է մարսողությունը

7 պատճառ տաք ջուր խմելու համար

Տաք ջուրը հազարավոր տարիներ համարվում է ասիական մշակույթի անբաժանելի մասնիկը: Չինական բժշկությունը փաստում է, որ այն մի քանի անգամ ավելի էֆֆեկտիվ է, քան սառը ջուրը:

Բարելավում է նյութափոխանակությունը.

Գոլ կամ տաք ջուրը կարող է նպաստել ավելի արագ, առողջ նյութափոխանակության: Խորհուրդ է տրվում, առավոտյան 1 բաժակ կիտրոնի հյութով տաք ջուր խմել:

Լավացնում է մարսողությունը

Գոլ ջուրը նպաստում է արագ մարսողությանը:

Գոլ ջուրն օգնում է ավելի արագ մարսել սնունդը և օգնում է ազատվել փորկապությունից:

Մաքրում է արյունը

Երբ դուք խմում եք տաք ջուր, Ձեր անոթները լայնանում են՝ դրանով իսկ բարելավվելով արյան շրջանառությունը:

Այն հրաշալի միջոց է խոլեստերինից ազատվելու համար

Լիմոնի և գոլ ջրի խառնուրդը օգտակար է հատկապես դիաբետով հիվանդների համար: Այն ընդունակ է կարգավորել շաքարի պարունակությունը արյան մեջ:

Բուժում է փորկապությունը

Ինչպես շատերին է հայտնի գոլ ջուրն այս պարագայում ուղղակի անփոխարինելի է, նույնիսկ ստամոքսի լվացման դեպքում գոլ ջուր են կիրառում:

Թուլացնում է գլխացավերը

Ցածր ջերմաստիճանը մեկն է այն գործոններից, որը բարձրացնում են գլխացավի վտանգը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նման ազդեցություն ունի նաև սառը ջուրը: Գոլ ջուրը հակառակ ազդեցությունն է թողնում. այն թուլացնում է ցավը:

Օգնում է նյարդային համակարգին

Մասնագետների պնդմամբ հաճախակի տաք ջուր օգտագործելը նպաստում է օրգանիզմում շարունակական ջերմություն զգալուն, որը հոգեբանական տեսանկյունից օգնում է ավելի հանգիստ լինել և հնարավորինս պահպանել ներքին հանգստությունը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Яндекс.Метрика