5 հազարից ավել երեխաներ 12 տարվա ընթացքում սխալ ընտանիքներում են հայտնվել միայն բուժքրոջ զվարճանքի համար

Զամբիայում բուժքույրը խոստովանել է, որ 12 տարվա աշխատանքի ընթացքում փոխել է մոտավորապես 5 հազար երեխայի, քանի որ դա իրեն զվարճություն էր պարգևում:

Էլիզաբեթ Մևան, ով աշխատել է ծննդատանը, հանցանքը ընդունել է, երբ պարզվել է, որ ինքը քաղցկեղով հիվանդ է:

Նրա խոսքերով՝ նա մահացու հիվանդ է և ոչինչ այլևս չի փրկելու իրեն: Կինը ցանկանում է ազատվել և մաքրվել այդ բոլոր մեղքերից:

Նրա խոսքերով՝երեխաներին փոխելը սովորություն է դարձել,ինչը զվարճացրել է իրեն:Բուժքույրը նշում է,որ ցանկանում է ներողություն խնդրել զամբիացիներից:

Կինը ավելացրել է, որ այն երեխաները,ովքեր ծնվել են 1983-ից 1995-ին անպայման պետք է գենետիկ թեստ անեն,հատկապես նրանք, ովքեր նման չեն ծնողներին:

Այս ամենին հավատալը շատ դժվար է: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կլինի կնոջ հետ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *