Երջանիկ հարաբերությունների հինգ պատվիրան
1. Սովորեք երախտագիտություն հայտնել
Երախտագիտությունն ու հարգանքը շատ ուժեղ զգացմունքներ են, որոնք կարող են ձեր թշնամիներին ստիպել ծնկի գալ, իսկ դրանց բացակայությունը կարող է վանել անգամ ամենամտերիմ մարդկանց։
Սակայն այսպես, թե այնպես մտերիմ մարդու նկատմամբ նման զգացմունքներ պետք է դրսևորել։ Շնորհակալության ու անկեղծ երախտագիտության զգացողությունը բարձրացնում է մարդկանց։
Փորձեք երախտագիտություն հայտնել նույնիսկ ամենափոքրիկ ժեստերի համար, որոնք ձեր ամուսինն անում է ձեզ համար,եթե նույնիսկ դրանք մանրուքներ են՝ ինչպես ձեզ համար ջուր բերելը, դուռը բաց անելը։ Դուք ցանկանում եք ձեզ յուրահատուկ զգալ, հավատացեք, ձեր զուգընկերը ևս դա է ցանկանում։
Եթե ամեն անգամ, երբ ձեր սիրելին ձեզ համար ինչ-որ բան է անում, դուք ջերմ խոսեր եք շռայլում, նա իրեն ավելի վստահ կզգա և երախտապարտ կլինի ձեզ։ Երջանիկ հարաբերությունների բանալիներից մեկը մտերիմ մարդուն միշտ շնորհակալություն հայտնելն է։
Օրինակ՝ եթե ձեր զուգընկերը ճաշ է պատրաստել կամ մաքրել է տունը, շնորհակալություն հայտնեք։ Խնդիրն այն է, որ մենք շատ բաներ ընդունում ենք որպես պարտականություն։
Մենք կարծում ենք, որ եթե կինը մաքրում է տունը, ապա դա նրա աշխատանքի մի մասն է, և պետք չէ շնորհակալություն հայտնել։ Պետք է հիշել, որ և՛ կանայք, և՛ տղամարդիկ իրենց անհատական դերերն ունեն, ուստի շատ կարևոր է, որ ցանկացած ջանք ուշադրության արժանանա։
2. Հարգանք ցուցաբերեք
Դուք երբեք չեք կարողանա առողջ հարաբերություններ կառուցել՝ առանց փոխադարձ հարգանքի։ Դա բավականին պարզ է։ Դուք պետք է հարգեք ձեր զուգընկերոջ զգացմունքները, մտքերը, որպեսզի արժանանաք նրա հարգանքին։Չնայած մարդկանց միջև տարբերությանը, երբեք չափը մի՛ անցեք և մի՛ նվաստացրեք մարդուն։
Որքան շատ եք դուք հարգում մարդուն, այնքան մեծ է հավանականությունը, որ ձեր հարաբերությունները կբարգավաճեն։ Կարևոր է ոչ միայն ասել, որ հարգում եք մարդուն, այլ գործողություններով ու արարքներով դա ապացուցել։
3. Մի՛ վախեցեք ձեր սերը ֆիզիկապես արտահայտելուց
Հաճախ հպվեք ձեր ամուսնուն։ Գրկեք նրան առավոտյան, համբուրեք ամեն անգամ, երբ հրաժեշտ եք տալիս, միմյանց ձեռք բռնեք, իսկապես արտահայտեք ձեր սերը, որպեսզի ձեր ամուսինը զգա ձեր հոգատարությունը, ինչը նրան երջանիկ ու վստահ կդարձնի։
Վիճակագրության համաձայն՝ որքան հաճախ են մարդիկ գրկախառնվում, այնքան նրանք իրենց վստահ են զգում և երկար են ապրում։ Նման ժեստերը ցույց են տալիս տղամարդուն, որ դուք անկեղծ հոգ եք տանում նրա մասին։
Սիրո ֆիզիկական դրսևորումները լցնում են հոգին, և միայն սիրով լի ու երջանիկ հոգին է ձգտում երջանիկ ընտանիք ստեղծել։ Եթե ձեր զուգընկերն իրեն երջանիկ ու կենսուրախ զգա, նման վիճակը կփոխանցվի երեխաներին, և նրանք ևս երջանիկ կլինեն, ինչն էլ երկար ու առողջ ընտանեկան կյանքի գրավականն է։
4. Այնպես արեք, որ ձեր ամուսինն իրեն յուրահատուկ զգա
Ամեն օր ձեր ամուսնու համար որեւէ հաճելի բան արեք, որպեսզի նրան ցույց տաք, որ նա ձեզ համար մի ամբողջ աշխարհ է։ Դրանք կարող են մանրուքներ լինել, օրինակ՝ ծաղիկներ նվիրել, «Ես քեզ սիրում եմ» արտահայտությամբ բացիկ կամ գրություն թողնել կամ շոկոլադի մի սալիկ։
Միգուցե օգնեք տնային հարցերում։ Միշտ ձգտեք ձեր ընտանեկան կյանքը համալրել վառ գույներով, հույզերով, որպեսզի այն ձանձրալի ու միօրինակ չլինի։
5. Ավելի դյուրազգաց եղեք
Միշտ դյուրազգաց եղեք ձեր զուգընկերոջ նկատմամբ։ Աշխատեք զգալ, երբ է ձեր ամուսինը սթրես տանում, օգնեք նրան հաղթահարել դա՝ պարզապես աջակցություն ցուցաբերելով։ Հարցրեք՝ ի՞նչ կարող եք անել, որպեսզի նրան օգնեք իրեն ավել լավ զգալ։
Կարճ ասած՝ ուղղակի նրա կողքին եղեք։ Երբ դուք ձեր ամուսնուն ցույց եք տալիս, որ անկեղծորեն մտահոգվում եք նրա համար, կիսվում և՛ ուրախությամբ, եւ՛ տխրությամբ, ձեր սիրելի մարդը զգում է ձեր հոգատարությունը։ Կարևոր է, որ սիրելին իմանա՝ դուք նրա կողքին եք ոչ միայն կյանքի ուրախ, այլև ծանր պահերին։