Սեփական ձեռքերով պատրաստում ենք շատ համեղ և օգտակար պաղպաղակ ընդամենը 5 րոպեում. մեկ անգամ պատրաստելուց հետո այլևս խանութից չեք գնի:
Բաղադրիչներ՝
- Սերուցք-33% յուղայնությունից ոչ ավել
- 400 գր խտացրած կաթ200 գր շաքար
- ի փոշի
Պատրաստման եղանակը
- Առաջին քայլն այն է՝ սերուցքին ավելացնում ենք շաքարի փոշին և շատ ցածր հարագությամ հարում ենք: Մի քանի րոպե հարելուց հետո արագությունը գնալով ուժեղացնում ենք այնքան ժամանակ մինչև սերուցքը շատ խիտ տեսք չստանա, այն պետք է այնքան պինդ լինի, որ հարիչի վրայից բարձրացնելից չթափվի, շարժելիս այն պետք պինդ մնա:
- Այնուհետև մաս-մաս ավելացնում ենք խտացրած կաթը և ամբողջ այդ ընթացքում հարիչով հարում: Խտացրած կաթը ավելացնում ենք այնքան որքան քաղցր ցանկանում եք լինի պաղպաղակը: Եթե սիրում եք շատ քաղցր, ապա կարող եք նշված չափից ավել լցնել:
- Եվ ահա պատրաստ է մեր անչափ համեղ պաղպաղակը: Եթե ցանկանում եք այն լինի շոկոլադե, ապա կարող եք ավելացնել շոկոլադի մարուքներ: Այն լցնում ենք ցանկացած տարայի մեջ ծածկում կափարիչով և տեղափոխում ենք սառցախցիկ, որտեղ թողնում ենք 5 ժամ: